Ռոնդա. քաղաք ժայռերի վրա և Անդալուսիայի հոգին (Լուսանկարներ)


16:38 , 21 հունվար, 2014

Ռոնդան փոքրիկ, բայց շատ կոլորիտային իսպանական քաղաք է` Մալագա նահանգի հյուսիս-արևմուտքում: Քաղաքի պաշտոնական կայքում այն անվանում են Անդալուսիայի հոգին (կարծում եմ՝ բոլորը կհիշեն այս տեղանքը Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» գրքից): Քաղաքը խրոխտ կանգնած է դարավոր լեռների վրա, որոնք իրար են միանում բարձր կամուրջներով: Առասպելական քաղաքի մասին հիշողությունները երբեք չեն լքի ոչ մի զբոսաշրջիկի, ով գոնե մեկ անգամ օթևանել է այստեղ: