16:29 , 21 հունվար, 20141in.am-ը գրում է.
ՀԱՄԱՍ պաղեստինյան իսլամիստական շարժման ղեկավարությունը մի քանի հարյուր գրոհայիններ է տեղակայել Գազայի հատվածի սահմանագծով՝ փորձելով կանխել Իսրայելի տարածքին ուղղված հրթիռային և և ականանետային անվերահսկելի հարձակումները: Այս մասին հաղորդում է «Կուրսոր»-ը՝ վկայակոչելով «Կոլ Իսրայել» ռադիոկայանը:
Այսպիսով՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն ընդառաջել է Եգիպտոսի նոր ղեկավարների խնդրանքին, որոնք շահագրգռված չեն սահմանային շրջանում իրավիճակի վատթարացմամբ:
Այնուամենայնիվ, կիրակի լույս երկուշաբթի գիշերը Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ ընկել է Արևմտյան Նեգևի տարածքում, տուժածներ չկան: