15:27 , 21 հունվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Գիտնականանները մեկ անգամ չէ, որ խոսել են ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում կանաչ թեյի օգտակարության մասին: Դա բացատրվում է թեյի մեջ պարունակվող պոլիֆենիլների առկայությամբ: Փորձագետները փորձել են պարզել, թե որ միջոցն է առավելապես բարձրացնում այդ բաղադրիչների արդյունավետությունը մարդու օրգանիզմի վրա և եկել այն եզրակացության, որ դա կաթն է:
Ինչպես հայտարարում են կանադական Գվելֆյան համալսարանի հետազոտողները, լուծվելով կաթի մեջ, այս կոմպոնենտը ոչ միայն պահպանում է իր կենսաբանական որակները, այլ նաև ավելանում է նրա հակաքաղցկեղային նշանակությունը: Կաթի հետ միաձուլումը կտրուկ նվազեցնում է օրինակ հաստ աղիում քաղցկեղից բջիջների տարածումը: Նման արդյունքների մասնագետները եկել են՝ կատարելով բազմաթիվ փորձեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ