15:09 , 21 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Որպես օգնություն` Եվրամիությունն Իրաքին կտրամադրի 75 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գումարը նախատեսվում է հատկացնել մինչև 2020 թվականն ընկած հատվածը: Այս որոշումը կայացվել է իրաքյան պատվիրակության և զարգացման հարցերով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսի միջև կայացած հանդիպման ընթացքում:
«Եվրամիությունը կշարունակի օգնել իրավական պետության ամրապնդմանը և Իրաքի վերականգնմանը»,-նշել է Պիեբալգսը:
Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ Իրաքի իշխանությունները կկարողանան բարեհաջող ապահովել անցումը դեպի ժողովրդավարություն: