Հանցավորության բարձր մակարդակը Վենեսուելայում բացատրվում է հեռուստասերալներով


14:06 , 21 հունվար, 2014

947130758Kinoashkharh.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են լատինամերիկյան ԶԼՄ-ները, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գտել է իր երկրում հանցավորության բարձր մակարդակի բացատրությունը. դա կարող է կապված լինել այն սերիալների հետ, որոնք հեռարձակվում են հեռուստատեսությամբ:

«Մենք խաղաղ մշակույթ ենք ստեղծելու»,- հայտարարել է Մադուրոն: Առայժմ, նրա խոսքով, հեռուստաալիքները հարստանում են այն սերիալներով, որոնց գլխավոր հերոսները սպանում են մարդկանց և այդուհանդերձ մատուցվում որպես հերոս:

«Քանի միլիոն մարդ է տեսնում դա: Տղաներ, աղջիկներ, երիտասարդներ: Ինչպիսին են (նրանց վրա) ազդեցության և մարդասպանների հերոսի վերածվելու հնարավորությունները»,- ընդգծել է Մադուրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ