Հունաստանի ԱԳ նախարար. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակում


13:53 , 21 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Հունաստանը՝ որպես Եվրամիության խորհրդում նախագահող երկիր, ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կողմերի համար ընդունելի և խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Էվանգելոս Վենիզելոսը:

Նրա խոսքով, հակամարտությունների խաղաղ կարգավորումը Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է, որն աջակցություն է ստանում Եվրոպայում: Վենիզելոսն ասել է, որ հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում: