Սնկով սպագետի


13:50 , 21 հունվար, 2014

Բաղադրությունը

 

200 գր. սպագետի,
150 գր. սոխ,
300 գր. սունկ,
250 մլ. սերուցք 10-15 %
կանաչի՝ ըստ ճաշակի,
ձեթ, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները

 

Սոխը մանր կտրատել, կտրատել սունկը քառակուսիների տեսքով, այնուհետև կանաչին մանրացնել: Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել կտրատված սունկը, աղը, պղպեղը և եփել այն 10-15 րոպե: Այս ամենին ավելացնել սերուցքը և թողնել կրակի վրա մինչև եռալը:
Սպագետին եփել այնպես, ինչպես գրված է իր փաթեթի վրա: 
Ափսեի մեջ լցնել սպագետին, այնուհետև սոուսը և զարդարել այն կանաչիով: