Այսօր Գրկախառնությունների միջազգային օրն է


13:28 , 21 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Գրկախառնությունների միջազգային օրն առաջին անգամ նշել են 1986 թվականի հունվարի 21-ին` ԱՄՆ-ում, որից հետո այն տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Այս մասին հայտնում է calend.ru-ն:

Տոնն ունի տարբեր անվանումներ` «Գրկախառնության օր», «Համաշխարհային գրկախառնության օր», «Միջազգային գրկախառնության օր»:

Չնայած այս տոնի երիտասարդ տարիքին՝ դժվար է գտնել դրա հեղինակին. հայտնի չէ, թե առաջին անգամ ում մտքով է անցել հունվարի 21-ը գրկախառնված տոնելու գաղափարը և ինչու է ընտրվել հենց այս օրը:

Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: