Չինաստանի արտահանման ճյուղերը աղտոտում են ԱՄՆ օդը


12:57 , 21 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանի արտահանման ճյուղերում վնասակար նյութերի արտանետումները նպաստում են օդի աղտոտվածությանը ԱՄՆ արևմտյան մասում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները:

Նման եզրահանգման են եկել ինը գիտնականներ տարբեր երկրներից, որոնք ուսումնասիրել են երկու երկրների տնտեսությունների փոխկապվածության էկոլոգիական հետևանքները:

Հետազոտության առաջատար հեղինակ Ջինթայ Լիի խոսքերով՝ գիտնականների նպատակն է եղել ուսումնասիրել Չինաստանում արտահանման ճյուղերի արտանետման անդրսահմանային հետևանքները և սպառման ազդեցությունը օդի զանգվածային աղտոտվածության վրա:

Գիտնականների տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսով վնասակար նյութերի տեղաշարժը հանգեցրել է թունավոր նյութերի վնասակար կուտակման ԱՄՆ-ի արևմտյան մասում, այդ թվում՝ Կալիֆոռնիայի հովիտներում և ավազաններում:

Մասնավորապես, գիտնականներն ապացուցել են ցեմենտի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտային արդյունաբերության ազդեցությունն օդի աղտոտվածության վրա: