14:00 , 21 հունիս, 2012
Հավատափոխվենք-ի հերթական դրսևորումը. Շեքսպիրի «Ջոն արքա» պիեսը դիտելու գնացած նախագահի ետևից /19:20-ին/ փակվել են թատրոնի դահլիճի մուտքի դռները և նույնիսկ միջանցքում գտնվողներին արգելել են մտնել դահլիճ /այսօրվա ՀԺ/: Բա ուրիշ ոնց դաստիարակեն հայ հանդիսատեսին, որ ժամանակին մտնի դահլիճ: Պարզվում է սակայն, որ այնուամենայնիվ երկու տիկնանց համար բացառություն է արվել. նրանք երևի վերի արտի ցորեն են եղել…