12:07 , 21 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են բանակում որոշ միջադեպերի մասին, որոնց հետևանքով կան վիրավորներ:
Մասնավորապես, APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը, հայտնում է, որ շփման գծում տեղակայված N զորամասում 19-ամյա Ռոյալ Ռամիզօղլու Հուսեյնովը անվտանգության կանոնների խախտման արդյունքում ինքն իրեն վիրավորվել է տաբելային զենքից արձակած կրակոցի հետևանքով:
Haqqin.az-ն իր հերթին հաղորդում է, որ շփման գծում վթարի է ենթարկվել զինվորական մեքենա: Վթարի հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի ՊՆ N զորամասի երեք զինծառայողներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը: