10:46 , 21 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է Դոն Էնրիկե Ինֆանտի շքանշանի ասպետ, որը երկրի պետական բարձրագույն պարգևներից մեկն է: Շքանշանը տրվում է 1960 թվականից՝ Էնրիկեի մահան 500 ամյակի կապակցությամբ, ով ավելի շատ հայտնի է Հենրիխ Ծովագնաց անունով:
Շքանշանը տրվում է Պորտուգալիային մատուցած ծառայությունների դիմաց՝ երկրի մշակույթը, պատմությունը և արժեքները տարածելու համար:
«Սա մեծ պատիվ է ինձ համար»,- Թվիթերի իր էջում գրել է Ռոնալդուն: