«Առավոտ». Մահացած զինվորը կրում էր զոհված հորեղբոր անունը


09:26 , 21 հունվար, 2014

«Երեկ առավոտյան Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ժամկետային զինծառայող, 18-ամյա Էդիկ Լյովայի Շահնազարյանը։ Տավուշի մարզի մեր թղթակցի տեղեկացմամբ՝ նա մի շաբաթ առաջ էր Տավուշի մարզի Կոթի գյուղից զորակոչվել ժամկետային զինծառայության։ Էդիկը կրում էր հորեղբոր՝ ազատամարտիկ Էդիկ Շահնազարյանի անունը, ով 1993թ. մայիսի 1-ին Կոթիի սահմանագոտում ծանր վիրավորվել էր հակահետևակային ականի պայթյունից և մահացել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։