Կիևյան փողոցում բախվել են Nissan Pathfinder-ն ու ГАЗель –ները. կա 6 վիրավոր, 4-ին հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանները(Լուսանկարներ)


23:45 , 20 հունվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հունվարի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 25-ամյա Հովհաննես Մանասյանը վարելով Nissan Pathfinder մակնիշի 09 ԼՕ 500 համարանիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում թիվ 1 շենքի դիմաց բախվել է կանգառում եղած ГАЗель մակնիշի 2079 Տ համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ГАЗель-ն էլ, որը սպասարկում է թիվ 52 Ա երթուղին, բախվել է մեկ այլ ГАЗель մակնիշի 3328 Տ համարանիշի ավտոմեքենային: Նշված ГАЗель-ն էլ սպասարկում է թիվ 6 երթուղին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 6 հոգի, որից 2 մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիրավորներից 4 հոգու ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, որոնց էլ հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ