22:53 , 20 հունվար, 20141in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ն չի կորցնում իտալական «Ինտեր»-ի պաշտպան Անդրեա Ռանոկիայի տրանսֆերը ձեռք բերելու հույսն ու ևս մեկ առաջարկ է կատարել նրա տրանսֆերը ձեռք բերելու համար, հաղորդում է Sky Sport Italia-ն:
Երիտասարդ իտալացին մշտական տեղ չունի իր թիմի մեկնարկային կազմում, ինչի հետևանքով էլ նա պատրաստ է միանալ գերմանական ակումբին, որտեղ վնասվածքներ ունեն պաշտպանական գծի մի շարք ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք` «Ինտեր»-ն ավելի վաղ հրաժարվել էր Ռանոկիայի տրանսֆերը 7 մլն եվրոյի դիմաց «Բորուսիա»-ին վաճառելուց: