Ֆրանսիան հերքել է Սիրիայի պատվիրակության համար իր օդային տարածքը փակելու մասին տեղեկատվությունը


22:12 , 20 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ֆրանսիան հերքել է Սիրիայի պատվիրակության համար իր օդային տարածքը փակելու մասին տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է The Voice of Russia-ն` վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳ նախարարությանը:

«Օդային տարածք տրամադրելու Սիրիական կողմի հարցումը մշակվում է»,- նշել են գերատեսչությունում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիան փակել է իր օդային տարածքը` «Ժնև-2» միջազգային համաժողովին մեկնող Սիրիայի պատվիրակության համար: