03:17 , 21 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Օրական մեկ լիտր գարեջուրը նպաստում է միջին տարիքի տղամարդկանց հիշողության թուլացմանը: Նման եզրահանգման են եկել Լոնդոնի քոլեջի գիտնականները, որոնք 20 տարի շարունակ հետազոտել են 5 հազարից ավելի բրիտանացիների:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ, նրանք, ովքեր փոքր քանակությամբ են օգտագործել գարեջուրը, այսինքն օրական ոչ ավելի, քան 0.5 լիտր, որևէ բացասական ազդեցություն հիշողության վրա չեն ունեցել: Իսկ ահա նրանք, ովքեր շատ մեծ սեր են դրսևորել ըմպելիքի նկատմամբ, խնդիրներ են ունեցել հիշողության հետ: Նրանց հիշողությունը կարծես վեց տարով ծերացել է և աշխատել է այնպես, ինչպես վեցը տարով մեծ մարդկանց մոտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ