Նման քաջասիրտ տղային պիտի շնորհել ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻ կոչում


22:09 , 20 հունվար, 2014

Վիճարկում եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ հերոսաբար զոհված ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Արիության մեդալով պարգևատրելու մասին...
Նման քաջասիրտ տղային պիտի շնորհել ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻ կոչում: Ի՞նչ է արել Զորի Բալայանը, որին շնորհվել է այդ կոչումը: Իսկ այս տղան հարյուրավորների կյանքն է փրկել, կանխել է թշնամու առաջխաղացումը:
Կոչ եմ անում իմ բոլոր ֆեյսբուքյան ընկերներին՝ պահանջել ԼՂՀ նախագահից չեղյալ համարել իր հրամանագիրն ու հռչակել նորը՝

ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Ի վերջո, պիտի ըստ արժանվույն գնահատվեն մեր զավակները, ովքեր իրենց կյանքն են տալիս հանուն Արցախի...