20:02 , 20 հունվար, 20141in.am-ը գրում է.
Աշխարհում գործազուրկների թիվը 2013-ին ավելացել է 5 միլիոնով՝ հասնելով 200 միլիոնի: Այս մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Գլոբալ միտումներ-2014» զեկույցում, հայտնում է ITAR-TASS-ը:
ՄԱԿ-ը, որպես այս իրավիճակի պատճառ, նշում է «թույլ տնտեսական աճը, որը աշխատանքի գլոբալ շուկայում չի կարողացել բարելավում ապահովել»:
Աշխարհում 2013 թ. գործազրկության միջին մակարդակը կազմել է 6,1 %: Ընդ որում՝ խոցելի է երիտասարդությունը, որի ներկայացուցիչների 13 %-ն աշխատանք չունի: