Հերոսին չեն ողբում, այլ փառաբանում են


19:56 , 20 հունվար, 2014

Բռնկված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Հերոսին չեն ողբում, այլ փառաբանում, մեծարում ու միշտ հիշատակը վառ են պահում սրտերում: Նա արեց այն ,ինչ պետք է աներ, նա իր կյանքը տվեց հանուն Հայ ազգի, հանուն իր և մեր բոլորիս ընտանիքների: Աստված հոգին լուսավորի, իմ սրտում միշտ կմնա Արմենի սխրագործությունը: Զորամասեր այցելելիս միշտ կպատմեմ մյուս զինվորներին Արմենի քաջության մասին:
Հպարտ եմ քեզանով Արմեն: Դու իմ մարտական ընկերն ես: