ԴԱՀԿ. 2013-ին բռնագանձումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամը


19:49 , 20 հունվար, 2014

ԴԱՀԿ. 2013-ին բռնագանձումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամըPanorama.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

 ԴԱՀԿ մամուլի ծառայությունը  տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2013 թվականի գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։

2013 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 123.232 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 105.570-ի դիմաց. աճը կազմել է 116 տոկոս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ