Մարդ, ով կանգնեցրեց անապատացումը. աֆրիկացին «հրաշքով» վերականգնել է չորացած հողերը (լուսանկարներ)


19:37 , 20 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Յակուբա Սավադոգոն բացառիկ մարդ է, ով առանց որևէ մեկի օգնության կարողացել է այնպիսի խնդիր լուծել, ինչը չեն կարողացել անել գիտնականներն ու միջազգային կազմակերպությունները, նշում է Oddity Central-ը։

Աֆրիկացի հողագործի իրականացրած ծառատունկն ու հողի պահպանման տեխնիկան այնքան արդյունավետ են եղել, որ հրաշքով կանգնեցրել են Բուրկինա Ֆասոյի հյուսիսում հողերի անապատացման գործընթացը։

 

Տարիների ընթացքում գյուղատնտեսության զարգացումն ու բնակչության թվի աճը հանգեցրել են հողատարածքների ուժեղ էրոզիայի, ինչի հետևանքով Բուրկինա Ֆասոյի բնակիչները հայտնվել են իսկական թակարդի մեջ։ Թեև տեղի ու միջազգային կազմակերպություններն ու գիտնականները փորձել են ելք գտնվել այս դրությունից, սակայն՝ ապարդյուն։ Իրավիճակը փոխվել է, երբ Յակուբան որոշել է ինքնուրույն զբաղվել այս խնդրով։

 


Նրա մեթոդներն այնքան տարօրինակ էին, որ սկզբում մյուս հողագործները ծաղրում էին տղամարդուն։ Բայց երբ այդ տեխնիկայի միջոցով անտառները սկսեցին վերականգնվել, նրանք ստիպված եղան ընդունել, որ նա հանճար է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ