Դիվերսիոն գործողությունները վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին. ԼՂՀ ԱԳՆ


19:13 , 20 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախաշեմին, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին և լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ջանքերին՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ