Եվրամիությունը համազգային երկխոսություն սկսելու կոչ է արել Ուկրաինային


18:55 , 20 հունվար, 2014

Եվրամիությունը համազգային երկխոսություն սկսելու կոչ է արել ՈւկրաինայինPanorama.am-ը գրում է.

Եվրամիությունը խորապես անհանգստացած է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններում և ժողովրդավարական ճանապարհով քաղաքական ճգնաժամի լուծման համար համազգային երկխոսության կոչ է անում: Այս մասին ուկրաինական«ZN.UA» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Իր հերթին Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Եվրամիությունը մեծապես անհանգստացած է հունվարի 16-ին Ուկրաինայում օրենքների փաթեթի ընդունմամբ և լայն երկխոսության, հավաքների ու խոսքի ազատությունը երաշխավորելու կոչ է անում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ