Արամ Mp3-ն «Եվրատեսիլ-2014» մրցույթում ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլում


18:42 , 20 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Եվրատեսիլ-2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում։ 

Ինչպես տեղեկացնում է eurovision.tv-ն, հանդիսավոր միջոցառման ընթացքում «Եվրատեսիլը» հյուրընկալած նախորդ քաղաքի՝ շվեդական Մալմոյի քաղաքապետը խորհրդանշական բանալիներն է հանձնել այս տարի մրցույթը հյուրընկալող Կոպենհագենի քաղաքապետին։ Այդ պահից ի վեր Կոպենհագենը պաշտոնապես ստանձնել է մրցույթի անցկացման պատասխանատվությունը։

Մասնակից երկրների հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակիչ փուլից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում «Եվրատեսիլի» «Մեծ հնգյակ» երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Դանիա. Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակիչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ:

1-ին կիսաեզրափակիչ փուլ

Համերգային 1-ին մաս


• Շվեդիա
• Ալբանիա
• Իսլանդիա 
• Ռուսաստան
• Լատվիա 
• Ադրբեջան
• Հայաստան
• Էստոնիա

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ