18:34 , 20 հունվար, 2014
Մարդկային կորուստները, որ կողմից էլ լինեն, ինձ չեն ուրախացնում, մանավանդ՝ զոհվում են հիմնականում պատանիներ: Սակայն կրտսեր սերժանտ Արմենի կյանքի դեմ հինգ ադրբեջանական զինվորի մահն ու մոտ 12 հոգու վիրավորված լինելու հանգամանքը փոքր-ինչ մխիթարում է ինձ...
Այս զոհերը պիտի ծանրանան Իլհամ Ալիևի և, այսպես կոչված, եվրոպական հանրության խղճին, ԵԱՀԿ և ԵԽ ղեկավարների խղճին, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների խղճին, որոնք շատ վաղուց Ղարաբաղյան արդար հարցը վերածել են անամոթ առևտրի...