Հ. Նաղդալյան. Դիվանագիտական հանդիպումները սադրիչ գրոհներով զուգակցելը անխուսափելիորեն պատժվելու է


18:22 , 20 հունվար, 2014

Հ. Նաղդալյան. Դիվանագիտական հանդիպումները սադրիչ գրոհներով զուգակցելը անխուսափելիորեն պատժվելու է Panorama.am-ը գրում է.

«Անչափ կարևորում եմ քաղաքական գնահատական հնչեցնելը, քանզի այս ձեռագիրը մենք արդեն վաղուց ենք նկատել և բարձրաձայնել, երբ դիվանագիտական հերթական հանդիպումները ադրբեջանցիները զուգակցում են պրովոկացիոն, սադրիչ գործողություններով ու գրոհներով, որը հերթական զոհերի պատճառ է դառնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` իր ցավակցությունը հայտնելով երիտասարդ զինվորի, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին ու հարազատներին: Հիշեցնենք, Ադրբեջանի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի հետևանքով այսօր գիշերը զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը:

Տիկին Նաղդալյանը վստահություն հայտնեց, որ ինչպես և վերջին նման սադրանքների դեպքում, այս անգամ ևս հայկական կողմը մի քանի անգամ գերազանցող հարվածով կպատասխանի հակառակորդին.

«Վստահ եմ` ինչպես պատասխանել, այնպես էլ` այս անգամ էլ կպատասխանենք ազերիներին` մեկ զինվորի դիմաց մի քանիսի կյանքով ենք պատժելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ