Մեքսիկայում ձերբակալվել է «տամպլիերների» ղեկավարը


20:51 , 20 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մեքսիկայի իշխանությունները Միչոական նահանգում ձերբակալել են «Տամպլիերների օրդենի ասպետներ» նարկոկարտելի ղեկավարին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով անվտանգության ուժերի ներկայացուցչին: 

Խեսուս Վասկես Մասիասը, որը հայտնի է «Էլ Տորո» մականունով («Ցուլ»), ձերբակալվել էր Լասարո-Կարդենաս նավահանգստային քաղաքում: Նրա հետ միասին բռնել են նարկոկարտելի ևս 2 անդամի: Նրանց մեադրում են հանցավոր կազմակերպությանն առնչություն ունենալու մեջ: 

Բացի այդ՝ Միչոական նահանգում օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ևս 35 մարդ: