Այլընտրանքային հայացք Իրանին. լուսանկարիչը ներկայացնում է՝ ինչպես են իրանցիներն ապրում փակ դռների ետևում (լուսանկարներ)


17:49 , 20 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Մոտ 20 տարի շարունակ Իրանի վերաբերյալ լուրերն ու լուսանկարները բավական միօրինակ են՝ փարանջայով կանայք, հրապարակային մահապատիժներ, օտար պետությունների դրոշների ցուցադրական այրում ու միջուկային զենքի մասին խոսակցություններ։

Սակայն հնագույն այս երկրի բնակիչների առօրյան շատ ավելի բարդ է ու բազմազան, քան թվում է առաջին հայացքից։ 


Bigpicture.ru կայքը հրապարակել է իրանցի լուսանկարիչ Հոսեյն Ֆաթեմիի աշխատանքները, որոնք դիտելով՝ կարելի է տեսնել Իրանի հասարակության կյանքի հիմնականում քողարկված հատվածը։

Ֆաթեմին լուսանկարչի իր կարիերան սկսել է 1997թ. , ու այդ ընթացքում արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների։ Նրա լուսանկարները հրապարակվել են The Times, Newsweek, Paris Match, The New York Times, The Guardian և The Washington Post հեղինակավոր պարբերականներում։

Իրանցի կինը Չեհել Մանբար միջոցառման ժամանակ, որն անցկացվում է  Աշուրայից առաջ՝  Հորեմաբադում։ Ըստ ավանդույթի՝ կանայք ոտաբոբիկ քայլում են քաղաքում ու որոշ վայրերում 40 հատ մոմ վառում։


IranianJourney02 Альтернативный взгляд на Иран

Իրանցի տղամարդիկ իրավունք չունեն մտնել կանանց գեղեցկության սրահ։ Բնականաբար, նրանք այնտեղ աշխատելու իրավունք ևս չունեն։

IranianJourney03 Альтернативный взгляд на Иран

Թեև բարեկամական կապեր չունեցող կանանց ու տղամարդկանց արգելվում է իրար հետ շփվել, այնուհանդերձ շատերն անտեսում են այդ արգելքը։

IranianJourney04 Альтернативный взгляд на Иран

 Փակ համերգ՝ ռոք խմբի մասնակցությամբ։

IranianJourney05 Альтернативный взгляд на Иран

 Տղամարդկանց արգելվում է նաև կանանց մարզադահլիճ այցելել։

 IranianJourney06 Альтернативный взгляд на Иран

 Աղջիկները բիլիարդ են խաղում տղամարդկանց ժամանցի վայրում, որտեղ իգական սեռի մուտքը խստիվ արգելվում է։ 

IranianJourney07 Альтернативный взгляд на Иран

 Աղջիկները նարգիլե են ծխում, թեև դա արգելված է անել հասարակական վայրերում։

 IranianJourney08 Альтернативный взгляд на Иран

Իրանում ռոք երաժշտությունն արգելված է, և այս տղաները ծածուկ վայրում նվագում են՝ դիմելով մեծ ռիսկի։

IranianJourney09 Альтернативный взгляд на Иран

Աղջիկները ծխում են տան պատշգամբում։

IranianJourney10 Альтернативный взгляд на Иран

Տղան կիթառ է նվագում Շիրազ քաղաքի այգու մոտ։

IranianJourney11 Альтернативный взгляд на Иран

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ