Շունը խնամում է կաթվածահար կատվին (ֆոտո, վիդեո)


17:42 , 20 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Կենդանիների պաշտպանները պատմել են մի հուզիչ պատմություն. Վերջերս հայտնաբերվել է տակսա ցեղատեսակի մի շուն, որը պաշտպանելիս է եղել մի հիվանդ կատվի, որի հետևի թաթերը կաթվածահար են եղել:

Կատվին անվանել են Ռուֆ, իսկ շանը` Իջի: Այս զույգին հայտնաբերել են երեք ամիս առաջ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ժենև քաղաքի արվարձաններից մեկում: Երբ փորձել են նրանց բռնել և բերել ապաստարան, տակսան սկսել է ընդդիմանալ և մոտ չի թողել կենդանիների պաշտպաններին:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ կատուն ի վիճակի չէ հանգիստ տեղաշարժվել, քանի որ հետևի ոտքերը կաթվածահար են և նա շարժվում էմ միայն առջևի թաթերով սողալով: Մի բարեգործական կազմակերպություն վճարել է կատվին բուժզննման ենթարկելու համար, սակայն անասնաբույժներին դեռևս չի հաջողվել ախտորոշել այդ հիվանդության էությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ