17:24 , 20 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բախումներից հետո խոստացել է բանակցություններ սկսել: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը:
«Յանուկոիչը մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած դաժան բախումներով ցույցերից հետո խոստացել է բանկացություններ սկսել Եվրամիության կողմնակիցների և ընդդիմության առաջնորդների հետ:
Յանուկովիչը հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել խորը ճգնաժամը կարգավորելու համար: Իսկ ընդդիմության ներկայացուցիչները այս լուրը հաստատել են:
Ավելի վաղ մի շարք ցուցարարներ, ցանկանալով հասնել խորհրդարան, բախումներ են ունեցել ոստիկանության հետ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Ցուցարարներին բարկացրել է նոր օրենքները, որով, ըստ նրանց, հիմնական իրավունքները սահմանափակում են:
Յանուկովիչը կուսակցությունը հերքում է սա` նշելով, որ այն համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Սակայն Արևմտյան երկրները լուրջ մտահոգություն են հայտնել նոր օրենքի կապակցությամբ:
Հակառավարական շարժումը սկսվեց անցած տարվա նոյեմբերի 21-ին, երբ Ուկրաինայի կառավարությունը դադարեցրեց ԵՄ հետ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման աշխատանքները, ինչը հիմնավորեց ԱՊՀ շուկայում հնարավոր մեծ տնտեսական կորուստների վտանգով: Դրանից հետո մի շարք ուկրաինացիները պահանջում էին նախագահի հրաժարականը:
Ընդդիմադիր Արսենի Յաթսենուկը նշել է, որ Յանուկովիչն անձամբ է կանչել նրան իր մոտ և ասել, որ պատարաստ է բանակցությունների:
Ընդդիմությունը զգուշացնում է, որ բանակցությունները պետք է արդյունք տան և ոչ թե նախագահի համար հնարավորություն ընձեռեն` ժամանակի հետ խաղալ:
Ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը և արտահերթ նախագահական ընտրութուններ անցկացնել:
Կիրակի օրը տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանները կիրառել են ջրային փամփուշտներ և արցունքաբեր գազ: Ցուցարարների մահակներն ու պայթուցիկ նյութերն առգրավվել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ