16:52 , 20 հունվար, 20141in.am-ը գրում է.
Վիետնամի հյուսիսարևելյան Կուանգնին նահանգի ժողովրդական դատարանը 30 մարդու դատապարտել է մահապատժի թմրանյութերի մաքսանենգության համար:
Այս մասին հայտնոմ է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Մնացածները դատապարտվել են մինչև 20 տարվա ազատազրկման:
Ներկայիս քրեական գործը ամենախոշորն է Վիետնամի պատմության մեջ:
Բոլոր կալանավորվածները, ըստ մեղադրանքի, եղել են հանցավոր խմբի կազմում, որը Լաոսից Չինաստան՝ Վիետնամի տարածքով, տրանզիտով թմրանյութեր է տեղափոխել: