Կենդանիների 2011թ.-ի 50 լավագույն լուսանկարները


16:35 , 20 հունվար, 2014

Ես նախանձում եմ այն մարդկանց, ովքեր լավ լուսանկարել գիտեն: Ես չունեմ այդ տաղանդը, ինչը երևում է իմ նկարներից և տեսամոնտաժներից: Ես գիտեմ, որ լավ լուսանկարիչ դառնալու համար պետք է շատ կարդալ լուսանկարչության մասին: Երբ հանդիպում եմ բնության կամ կենդանիների այնպիսի նկարների, որոնք ինձ վրա մեծ տպավորություն են թողնում, դրանք բոլորին ցույց եմ տալիս:

Ձեզ եմ ներկայացնում կենդանիների լուսանկարների տարվա լավագույն հավաքածուն: Այս տարին տխուր, ծիծաղելի, բայց ընդհանուր առմամբ, կենդանիներ լուսանկարելու ստացված պահերի տարի էր:

1. Ինդոնեզիայում Մակակա կապիկը, վայրի բնություն նկարող ֆոտոլուսանկարչից վերցնելով ֆոտոխցիկը, տարբեր դիրքերով նկարեց իրեն:

Մակական հազվադեպ հանդիպող կենդանի է և գտնվում է անհետացման եզրին, ինչն էլ առավել յուրահատկություն է հաղորդում այս լուսանկարներին:

enhanced-buzz-wide-14105-1323102817-17

2. Տղան խաղում է կատվի հետ, իսկ հայրը աշխատում է իրենց խրճիթում` Լաս Մայասի խարխլված տներից մեկում, Կարակաս: Վենեսուելա, մայիսի 31

enhanced-buzz-wide-5704-1323102272-51

3. Հետազոտողները, պանդայի հագուստ հագած, փոքրիկ պանդայի ձագին տեղափոխում են զամբյուղի մեջ, որպեսզի նրան տանեն նոր միջավայր` Hetaoping  հետազոտման և պահպանության կենտրոն: Փետրվարի 20

enhanced-buzz-wide-11011-1323103515-33

4. Լեաոու անունով շունը արդեն երկրորդ օրն է, ինչ նստած է իր տիրոջ` Կրիստինա Մարիա Սեզարիո Սանտանայի շիրիմի մոտ, ով մահացել էր Բրազիլիայի աղետալի սողանքների ժամանակ:

enhanced-buzz-wide-21773-1323102980-34

5. Ճապոնիայի փրկարարները փրկում են Ճապոնիայի երկրաշարժը վերապրած և երեք շաբաթ ծովում մնացած շան կյանքը:

enhanced-buzz-wide-31833-1323104581-3

6. Հարավային Աֆրիկայում ուղղաթիռով տեղափոխում են սև ռնգեղջյուրին: Սև ռնգեղջյուրներին, որպես անհետացող տեսակ, տեղափոխում են քիչ բնակեցված տարածքներ, որտեղ նրանց գոյատևման պայմանները ավելի մեծ են:

enhanced-buzz-wide-4287-1323106926-5

7. Վերմոնտի ֆերմայի աշխատողները փրկում են ծանծաղուտում մնացած ոչխարին` Այրին փոթորիկից առաջացած ջրհեղեղից հետո:

enhanced-buzz-wide-2044-1323106855-5

8. Աֆրիկացին գտել էր երկգլխանի, հինգոտանի կրիա, որը ցուցադրվել է Սլովակիայում:

enhanced-buzz-wide-4025-1323107203-14

9. Առաջին բացօթյա զբոսանքի ժամանակ Կրասնոյարսկի Ռոյև Ռուչեյ կենդանաբանական այգում այրիսը լիզում է իր 7 շաբաթական ձագին:

enhanced-buzz-wide-4393-1323112182-17

10. Թայլանդում ջրհեղեղից տուժածը իր շների հետ կանգնած է հեղեղված տան դիմաց:

enhanced-buzz-wide-7216-1323125175-25

11. Մոնտանա նահանգի Միզոլա քաղաքում հրշեջ Բրեդ Քանիֆը թթվածին է տալիս այրվող տնից փրկված փոքրիկ կատվին: «Մի քանի րոպե անց փոքրիկ կատուն ապահով ձեռքերում էր: Նա գրեթե չէր շնչում, այդ իսկ պատճառով ես թթվածինը դրեցի նրա գրեթե կոճակի չափ քթին»,-ասում է հրշեջը: Նա ողջ է և իրեն լավ է զգում:

enhanced-buzz-wide-4025-1323107711-25

12. Կատուն նստած է սերբիացի մարդու գլխին՝ Սերբիայում գտնվող գյուղ Ջանջենիքայում:

enhanced-buzz-wide-2503-1323108130-2

13. Չինաստանի Չանգդու գիտահետազոտական բազայում 12 պանդայի ձագեր պառկած են մահճակալի վրա:

enhanced-buzz-wide-30563-1323103232-2

14. Պորտուգալիայի անտուն կենդանիների համար սարքած կացարանի բակում 4 ամսեկան Սիուշա շնիկը վազում է կատվի հետևից: Անդամալուծված շունը ողջ մնաց՝ չնայած այն փաստին, որ նրա վրայով անցել էին գնացքի մի շարք վագոններ:

enhanced-buzz-wide-3992-1323108366-29

15. Յանուս կատվազգիներին պատկանող Ֆրենկ և Լուի կատուն ամենաերկարակյաց է աշխարհում: Կատուն 12 տարեկան է: Նրա անունն է Ֆրենկ և Լուի: Նա ունի երկու բերան, երկու քիթ, երեք աչք, սակայն մեկ ուղեղ:

enhanced-buzz-wide-17236-1323108897-91

16. Քերի Քլարքը և Թեդի Գարվրը քանդված տնից տեղափոխում են կատվին: Քլարքը ասում է, որ մահացու տորնադոյից մի քանի րոպե առաջ կատվին գտել էր մահճակալի տակ թաքնված:

enhanced-buzz-wide-15297-1323109161-2

17. Փոքրիկ ռնգեղջյուրը և նրա մայր Նիքոլը Բեռլինի կենդանաբանական այգում:

enhanced-buzz-wide-20712-1323111981-6

18. Կոլումբիայի Մեդելին քաղաքի անասնաբուժական կլինիկայում Թայսոն առյուծը ատամների բուժում է ստանում:

enhanced-buzz-wide-20860-1323112332-7

19. 2 տարեկան Դուդու շիմպանզեն կերակրում է 60 օրեկան Ահարոն անունով վագրի ձագին:

enhanced-buzz-wide-10924-1323112651-2

20. Խաչաձև աչքերով հայտնի մուկը ստուգում է Գերմանիայի Լայպսիգ քաղաքի կենդանաբանական այգում կառուցված իր նոր տունը: Ցավոք սրտի, նա սեպտեմբերին մահացավ:

enhanced-buzz-wide-20762-1323112867-27

21. Կամչատկա շագանակագույն արջը համբուրում է իր 3 ամսեկան ձագին: Գերմանիա, Համբուրգ քաղաք

enhanced-buzz-wide-4406-1323113068-16

22. Կենդանաբանական այգու պահակը պահում է 9 ամսեկան որբ օրանգուտան Բուուին, ով խաղում է խաղալիքով:

enhanced-buzz-wide-20726-1323113203-23

23. Ուզուրի անունով 1 տարեկան գորիլլան բանջար է ուտում Գերմանիայի կենդանաբանական այգիներից մեկում:

enhanced-buzz-wide-20744-1323113434-3

24. Ռուսաստանի կենդանաբանական այգու աշխատակից Զուկրոն զբոսնում է 18 ամսեկան առյուծի հետ:

enhanced-buzz-wide-4478-1323113944-14

25. Րայո Թեյրան հեղեղված բրնձի դաշտից բարձրացնում է դելֆինին: Ճապոնիա, Սենդայ

enhanced-buzz-20697-1323114458-21

26. Ճապոնիայի Րոուկ թայֆունից հեղեղված գյուղերից մեկում զինվորները փրկում են կնոջը և տնային շանը:

enhanced-buzz-wide-26294-1323114747-7

27. Լքված շները դուրս են նայում հեղեղված տաճարի պատուհանից: Թայլանդ, Այուտխայա մարզ

enhanced-buzz-wide-26288-1323114956-16