ԱՄՆ-ն կարող է ցուցաբերել 2005-ից հետո ՀՆԱ ամենաարագ աճը. վերլուծաբաններ


16:29 , 20 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Դեկտեմբերին ԱՄՆ աշխատանքի շուկայի վատ տվյալները շատ չեն վշտացրել վերլուծաբաններին: Նրանց մեծ մասը հավատում է, որ իրավիճակն աշխատանքի շուկայում պայմանավորված է եղանակային գործոններով և շուտով կվերանայվի ստեղծված աշխատատեղերի թվի բարձրացման ուղղությամբ:

Ավելին՝ շատ վերլուծաբաններ վստահ են, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է ցուցաբերել երկար տարիների ընթացքում աճի ամենաարագ տեմպերից մեկը: Վաշինգտոնում բյուջետային հարցերին վերաբերող իրավիճակը որոշ ժամանակով կարգավորվել է, ամերիկյան տնային տնտեսությունների վիճակը՝ բարելավվել, իսկ ընկերությունները շահույթ են ստանում՝ գրում է MarketWatch-ը:

Եթե դիտարկենք խոշորագույն բանկերի տնտեսագետների կանխատեսումները, ապա ընդհանուր առմամբ նրանք ցույց են տալիս, որ 2014 թվականին ԱՄՆ տնտեսությունը կաճի 3 տոկսով, ինչը 9 տարում առավելագույն աճն է:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ ֆինանսիստներն իրավացի են, և նման կանխատեսումը հասցնում է բնակչությանը:

«Կարծում եմ՝ այս տարին կարող է բեկումնային դառնալ ԱՄՆ-ի համար»,- ասել է Օբաման անցած շաբաթվա վերջի իր ելույթում:

«Եկել է ժամանակը, երբ տնտեսությունն աշխատատեղեր կստեղծի, որոնք դուք կորցրել եք վերջին տասնամյակներին»,- ասել է Օբաման: