16:11 , 20 հունվար, 2014
Pastinfo.am-ը գրում է.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանը մերժել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի` իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց փաստաբանը: Հիշեցնենք՝ միջնորդությունը պայմանավորված էր Վարդան Պետրոսյանի ձերբակալման օրինականության հիմքերի վիճարկման հարցով դատավարությունը դռնփակ անցկացնելու որոշմամբ, ինչը, ըստ փաստաբանի, անօրինական է: Ի դեպ, այսօր առավոտյան կայացած նիստում քննիչը ներկայացրել է դերասանին ձերբակալելու հիմքերը: Դրանցում, ըստ փաստաբանի, ոչ մի նոր բան չի եղել, առավել ևս՝ «պետական կամ ծառայողական գաղտնիք», ինչը կարող էր օրինական հիմք հանդիսանալ՝ նիստը դռնփակ անցկացնելու որոշման համար: «Հրապարակվեց այն, ինչ արդեն բազմաթիվ անգամներ մամուլում գրվել է»,- ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշման օրինականությանը, ապա այս հարցի պատասխանը դատարանն այսօր էլ չտվեց: Դատական հաջորդ նիստը նշանակելով հունվարի 22-ին: