Մահացել է աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբադոն


15:59 , 20 հունվար, 2014

Մահացել է աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո ԱբադոնPanorama.am-ը գրում է.

Երկարատև հիվանդությունից հետո Բոլոնիայի իր տանը այսօր մահացել է օպերային և սիմֆոնիկ նվագախմբերի աշխարհահռչակ իտալացի դիրիժոր Կլաուդիո Աբադոն: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները: 

Կլաուդիո Աբադոն ծնվել է 1933թ.: BBC Music Magazine-ը 2010-ին Կ. Աբադոյին անվանել է բոլոր ժամանակների և ազգերի երրորդ լավագույն դիրիժորը (ցուցակում եղել են միայն Կառլոս Կլեյբերն ու Լեոնարդ Բերնստայնը):

Դիրիժորը ելույթ է ունեցել աշխարհի ամենահայտնի բեմահարթակներում, ղեկավարել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը, եղել է նաև Վիեննայի օպերայի գեղարվեստական ղեկավարը, Լոնդոնի, Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկների գլխավոր դիրիժորը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ