15:53 , 20 հունվար, 2014
Yerkir.am-ը գրում է.
Վաղարշապատի հիվանդանոցում այսօր առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այս տեղեկությունըyerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախնական վարկածով` զինվորի մահվան պատճառը հիվանդությունն է:
Yerkir.am-ի տեղեկություններով` Էդիկ Շահնազարյանը Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից է, 4 երեխաներից կրտսերը: Նրա 18 տարին լրացել էր նոյեմբերի 28-ին, իսկ բանակ էր զորակոչվել ընդամենը մեկ շաբաթ առաջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ