15:28 , 20 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
2014-ը Թուրքիայի համար ընտրական տարի է և մարտին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կարող են որոշիչ լինել հետագա ընտրությունների համար: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Օգոստոսին առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ տեղի կունենան նախագահական ընտրություններ: Առաջին անգամ ժողովուրդն է ընտրելու նախագահին, այլևս նախկինի նման խորհրդարանի կողմից չի ընտրվելու: 2015-ին արդեն խորհրդարանական ընտրություններն են տեղի ունենալու»,- ասաց Արտակ Շաքարյանը:
Արտակ Շաքարյանը միաժամանակ նշեց, որ նախորդ տարի Թուրքիայում տեղի ունեցած ներքին խռովությունները՝ Գեյզի դեպքերը, հարվածեցին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությանը, որը նախագահի հիմնական թեկնածուներից է համարվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ