15:42 , 20 հունվար, 2014Այս գեղեցիկ լուսանկարը արվել է Թայվանի լապտերների փառատոնի ժամանակ: Դրանում արտացոլված է Թայվանի շունչն ու ոգին:

Չինաստանը միշտ էլ աչքի է ընկել իր հարուստ մշակույթով ու չքնաղ ճարտարապետությամբ: Չինական մեծ պարիսպը դրա հերթական ապացույցներից է:

Սպիտակ տնակները, պայծառ լույսերը և եկեղեցիների կապույտ տանիքները գրավում են այցելուների ուշադրությունը իրենց ներդաշնակությամբ: Մեկ անգամ լինելով այստեղ՝ հնարավոր չէ չսիրահարվել այս դրախտային վայրին, որը հավերժ կմնա ձեր հիշողության մեջ:

Յոսեմիտեյում գտնվող Հաֆ Դոմը հատկապես ձմռանը շլացնում է իր գեղեցկությամբ: Այդ գեղեցկությունն անհնար է բառերով նկարագրել:
Այս մի վայրը այնքան էլ հայտնի չէ: Ուստի, դուք հազիվ թե լսած լինեք դրա մասին: Սակայն համաձայնեք, որ այս տեսարանն ուղղակի աչք է շոյում:
Մենք չէինք կարող այս ցուցակում չներառել Լաս Վեգասը և այնտեղի ամենահայտնի ակումբներից մեկը՝ XS-ը: Դե դուք արդեն գիտեք այս ակումբի մասին, մնում է այցելել այնտեղ, իսկ դա բավականին դժվար է, քանի որ ակումբը գրեթե միշտ լեփ-լեցուն է լինում: ![]()
Հավանան Կուբայի ամենահայտնի վայրերից է: Այն գնալով ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում այն ճանապարհորդների շրջանում, ովքեր սիրում են գունավորել իրենց առօրյան վառ արկածներով:
Բազմաթիվ մարդիկ երազում են Հորդանան այցելելու մասին: Այստեղի մշակույթն ու պատմական անցյալը գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը: Լուսանկարն ինքնին ամեն ինչ ասում է:

Նյու-Յորք, Նյու-Յորք... Ո՞վ չի ցանկանա այցելել այս հիասքանչ վայրը, լինել այստեղի ստորգետնյա ակումբներում ու բարերում և հիանալ այստեղի հրաշագեղ տեսարաններով: Նյու-Յորքը թերևս բետոնե ջունգլի է հիշեցնում, սակայն այն միաժամանակ երազանքների քաղաք է:
Եթե դեռ չեք տեսել հյուսիային սքանչելի լույսերը պատկերող լուսանկարներ, Google-ում մուտքագրեք Lapland Finland northern lights արտահայտությունը: Ձմռան գիշերներին կարելի է հիանալ Լապլանդիայի աստղազարդ երկնքով: Սա մի այնպիսի գեղեցկություն է, որը տեսնելիս, մարդ կորցնում է ժամանակի զգացողությունը:

Նեվադայում գտնվող Մահվան հովիտը Հյուսիսային Ամերիկայի ամենաշոգ և ամենացածր դիրքում գտնվող վայրն է: Հուլիս ամսին ջերմաստիճանն այստեղ հասնում է 46˚C-ի: Մի տարի այստեղ արձանագրվել է 57˚C, ինչը աշխարհի մակարդակով մինչն այժմ գրանցված երկրորդ ամենաբարձր ջերմաստիճանն է: Այստեղի այցելուները պետք է իրենց հետ շատ ջուր վերցնեն: Հարկ է նաև հիշել, որ հովտի մի զգալի հատվածում բջջային հեռախոսակապ չկա, ուստի գուցե չկարողանաք անգամ զանգահարել օգնություն խնդրելու համար: Այնուամենայնիվ, Մահվան հովիտը լավագույն վայրն է խիզախ և արկածախնդիր զբոսաշրջիկների համար:

Չիլիի և Արգենտինայի սահմանին գտվող այս լեռը դրախտավայր է հիշեցնում: Դիտեք լուսանկարը, և ինքներդ էլ կհամոզվեք դրանում:
Նորվեգիան աչքի է ընկնում իր հարուստ մշակույթով: Եթե ձեզ բախտ վիճակվի լինել Նորվեգիայում, անպայման այցելեք Բոդո անունը կրող այս ծովափնյա քաղաքը:
Պայծառ արև, կրակոտ աղջիկներ, կառնավալներ: Այս ամենը դուք կգտնեք Ռիո դե Ժանեյրոյում: Էլ ի՞նչ է հարկավոր կատարյալ հանգստի համար:
Հազիվ թե որևէ մեկը հրաժարվեր Դրեյքի նեղուցով ճանապարհորդելու հնարավորությունից: Անտարկտիկան, երևի, երկրագնդի միակ վայրն է, որը վստահաբար Մակդոնալդս ռեստորան չի ունենա 2020 թ.-ին, սակայն միայն դրա համար չարժե հրաժարվել այս հիասքանչ վայրը տեսնելու հնարավորությունից:
Այս վայրը պատկերող լուսանկարները լայնորեն տարածված են համացանցում: Այն հատկապես շատ դուր կգա ակտիվ հանգստի սիրահարներին:
Լուսանկարն ամեն ինչ ասում է:

Շատերն են երազում Նայրոբիում գտնվող Ռինո Չարջն այցելելու մասին:
![]()
Գուցե դուք դեռ չե՞ք հասցրել լինել այս վայրում: Ինչ արած, լավ է ուշ, քան երբեք:
![]()
Կենտրոնական Եվրոպայի թաքնված գոհարը՝ Չեսկի Կրումլովը, հայտնվել է մեր ցուցակի առաջին հորիզոնականում:
