11:29 , 21 հունիս, 2012
Գուցե դու գաս եւ ինձ ասես, որ հեռանամ,
Անծայր ծովում լուռ խորտակվեմ,
Որ անունդ մտքում տալիս լուռ չնստեմ ու չարտասվեմ:
Բայց ես, մեկ է, քեզ կգրկեմ,
Կխորտակվեմ աչքերիդ մեջ ու լուռ կասեմ՝ ,,Թող որ սիրեմ...'':
Դու երևի ինձ չհիշես,
Պատահական գուցե միայն դեմքիս ստվերը գծագրես,
Գուցե փնտրես... ու թե հանկարծ ինձ չգտնես,
Խնդրում եմ քեզ՝ չհեռանաս, ինչ էլ լինի ես կհասնեմ,
Ամու՜ր-ամուր կփաթաթվեմ ու կիսաձայն կշշնջամ՝ ,,Թող որ սիրեմ ...'':
Թեկուզ կողքիդ ես չլինեմ, միևնույն է, աչքերս քեզ կորոնեն,
Թեկուզ տխուր լինես, տկար ու սփոփողդ ես չլինեմ,
Ա՜խ, ինձ մեկ է... ես հեռվից էլ քեզ կբուժեմ:
Ու թե հանկարծ գիշերներիդ աստվածուհին դավաճանի երբեմն քեզ,
Հավատա՛ ինձ, հենց ե՛ս նրան տուն կբերեմ...
Բայց խնդրում եմ՝ ինձ չխնդրես քեզ մոռանամ,
Միայն հիմա արի գրկեմ թեկուզ վերջին, վերջի՜ն անգամ:
Մի՛ արգելիր ապրեմ քեզնով, Մի՛ արգելիր քեզնով շնչեմ,
Թող քեզ գրկեմ ամու՜ր-ամուր... ԹՈՂ ՈՐ ՍԻՐԵՄ...