15:08 , 20 հունվար, 2014
Yerkir.am-ը գրում է.
Այս սոցիալական հարցի շուրջ 4 քաղաքական ուժերը համախմբվել են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` խոսելով նոր կենսաթոշակային համակարգի դեմ չորս քաղաքական ուժերի միասնաբար հանդես գալու մասին:
«Կարծում եմ, որ դա լավ նախադեպ է ու լավ սկիզբ է մեր քաղաքական մշակույթում` միասնական պայքարելու, միասնաբար որոշ հարցեր բարձրացնելու, և այդ դեպքում խնդիրները լուծելու հավանականությունը ավելի մեծ է»,- հավելեց նա:
Ըստ պատգամավորի` թեև խորհրդարանում գործող քաղաքական ուժերն իրենց քվեարկությամբ ու ելույթներով արդեն արտահայտել են իրենց վերաբերմունքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ, բայց նաև կարևոր էր հունվարի 18-ի հանրահավաքը` մարդիկ եկել ու համախմբված արտահայտում էին իրենց պահանջատիրությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ