Այսօր բուժաշխատողի միջազգային օրն է


11:24 , 21 հունիս, 2012

Բոլոր բժիշկներին շնորհավորում եմ այդ կոչման նվիրյալը լինելու կապակցությամբ, սակայն նաև կոչ անում լինել հասարակության իսկական բժիշկ ու երբևէ անտարբեր չանցնել այն հիմնախնդիրների կողքով, որոնք մարդկանց հիվանդությունների բուն պատճառներն են: Դրանք այն արժեհամակարգային դեֆորմացիաներն են, որոնք այժմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, կյանքի ու մահվան եզրին են հասցրել «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ռազմաբժիշկ Վահե Ավետյանին: Եկեք ավելի խորը նայենք ու ավելի նուրբ վերաբերվենք բժշկությանն ու բժշկի մասնագիտությանը, մարդկությանն ու մարդկային կյանքին, մեր հասարակությունը լուրջ հիվանդ է: