14:49 , 20 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր կայացած ասուլիսին հաստատեց շրջանառվող լուրերը, թե Ամանորին Հայաստան է ներկրվել առանց մակնշման ձու:
«Եղել են դեպքեր, որ մակնշավորում չի եղել, Պարսկաստանից եկած մի խմբաքանակ մակնշված չի եղել»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա: Վերջինիս փոխանցմամբ՝ ձու ներկրվել է հիմնականում Ուկրաինայից, որոշ խմբաքանակ էլ Իրանից և Վրաստանից:
«Նախորդ հանդիպման ժամանակ ասացինք, որ Նոր տարին դիմավորելու համար մեզ անհրաժեշտ է ձվի ներկրում, ներկրումը կատարվեց, և մենք կարողացանք դեկտեմբերին այդ ճեղքվածքը փակել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ