Լեհաստանի ԱԳ նախարարը մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին


14:36 , 20 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին Կիևում տեղի ունեցած բռնությունների պատասխանատվությունը դրել է երկրի իշխանությունների վրա, տեղեկացնում է unian.net-ը:

Սիկորսկին այս մասին հայտարարել է Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստից առաջ:

«Հուսով եմ, որ Ուկրաինայի խորհրդարանի ընդունած օրենքները, որոնք սահմանափակում են քաղաքացիական ազատությունները և Ուկրաինային հետ են պահում Եվրամիության հետ ասոցացումից, կդատապարտվեն»,- նշել է Սիկորսկին: