Իսկ դուք գիտեի՞ք, որ...


14:38 , 20 հունվար, 2014

1913 թվականին ԱՄՆ-ում ընդունված էր երեխաներին փոստով ուղարկելը: Փոստային բաժանմունքի կնիքը դրվում էր հենց երեխայի շորի վրա, ինչից հետո «կենդանի ուղեբեռը» փոստատարի ուղեկցությամբ գնացքով հասցվում էր նշանակման վայր: Ըստ հարյուրամյա վաղեմության թերթերի՝ ծնողները հաճախ ուղարկում էին երեխաների տատիկ-պապիկների մոտ՝ վճարելով այդ ծառայության համար 53 ցենտ: