14:30 , 20 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին վստահեցրեց, որ հանրապետությունում վերջին շրջանում խոզերի զանգվածային անկում չի եղել և չկա:
«Խոզերի անկումներ եղել են Լոռու, Արմավիրի և այլ մարզերում, բայց դրանք մասսայական չեն եղել, այսօր մասսայական անկումներ չկան»,- հայտարարեց նա:
Վերջինս նաև նշեց, որ այս տարի անասնաբուծության ոլորտում զգալի առաջընթաց է տեղի ունեցել, ավելացել է անասնագլխաքանակը: Կոնկրետ խոզերի գլխաքանակը կտրուկ է աճել՝ գրեթե 30%–ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ