14:20 , 20 հունվար, 2014 Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ ներկա ժամանակահատվածում ամենաակտուալ հարցը գազի և այլ ապրանքների անօրինական թանկացում էր, որը խփում է շարքային քաղաքացու գրպանին: Այս ամենից հետո մեր կառավարությունը արեց ևս մի քայլ, ներդրեց պարտադիր կուտակային համակարգի բաղադրիչը, որով նա ընդհանրապես վերացրեց քաղաքացիների հավատը իրենց նկատմամբ: Հավելեմ, որ կառավարության որդեգրած «ծրագիր» ասեմ, «սիստեմ» ասեմ՝ ոչ մի լավ բանի չի բերելու: Վարչապետը և կառավարությունը իրենց որդեգրված աշխատելաոճի համաձայն ոչ թե խթանում են, այլ ավելացնում են արտագաղթի տեմպերը՝ դրանով գցելով մեր երկրի վարկանիշը այլ երկրների մոտ: