Ի՞նչ են վճարում աշխարհում գազի ու ջեռուցման համար


14:05 , 20 հունվար, 2014

Հավաքենք տվյալների բազա։ Համեմատենք ոչ թե պաշտոնական թվերը, այլ իրական մարդկանց վճարումները։

Էս վերջերս, Ֆեյսբուքում աչքովս ընկնում են հայաստանցիների գազի վարձի հետ կապված տարբեր գրառումներ՝ 70.000 դրամից ավել՝ ամսեկան: Ո՞նց ա ստացվում, որ Գերմանիա բոլոր մուծումների համար 100 եվրոն բավական ա, իսկ «արտոնյալ» գներով գազ ներմուծող Հայաստանում նման գումարներ են վճարում՝ միայն գազի վարձի համար: 
լինք

Ինձ մոտ էլ ա դա մեծ հանելուկ: Օրինակ, ես չորս սենյականոց հսկայական բնակարանում եմ՝ 5 հոգով: Ջեռուցումն ու տաք ջուրը՝ գազով է (կարծեմ Իտալիան Եվրոպայում ամենաթանկն է վճարում գազի համար ու երկրորդ ամենաթանկ էլեկտրաէներգիան ունի), հոկտեմբերից-դեկտեմբրերի ընդհանուր կոմունալ վճարն եկել էր մոտ 500 եվրո (գազ, ներառյալ տաք ջուր ու ջեռուցում), սառը ջուր, էլեկտրաէներգիա ու աղբահանություն), որից 120 եվրոն մենակ աղբի վարձն ա: Ջեռուցումն էլ նոյեմբերից 1-ից միացրած էր: Պլյուս դրան, 5 հոգով լիքը գազ, ջուր ու լույս ենք վատնում: Ամսեկան մոտ 160 եվրո է գալիս ամեն ինչի համար: Ու սա տաք ձմռան հետ հեչ կապ չունի, նախորդ ձմեռը շատ ցուրտ էր՝ ցերեկները շատ հաճախ մինուս, բայց էլի մոտավորապես նույն վարձն էր եկել: Ի դեպ, իտալական շենքերի ջերմաիզոլյացիան խայտառակություն է, պատուհանները քոսոտ փայտից պատուհաններ են՝ մի ապակիով, պատերն էլ բարակ:
լինք