Ասադը հաստատել է Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունը


14:08 , 20 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Agence France-Presse գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքն իր թեկնածությունն առաջադրելու է 2014թ. կայանալիք նախագահական ընտրություններում։

«Ես գտնում եմ, որ որևէ բան չի կարող խանգարել ինձ սեփական թեկնածությունս առաջադրելու հարցում։ Եթե հասարակության կարծիքը հօգուտ ինձ լինի, ապա ոչ մի վայրկյան չեմ տատանվի այս հարցում։ Կարելի է ասել, որ իմ մասնակցությունն ընտրություններին ավելի քան հնարավոր է»,-ասել է Ասադը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ