Հասարակությունը հասկացել է, թե ինչ այլանդակ բան է իր վզին փաթաթել կառավարությունը


13:46 , 20 հունվար, 2014

Դեռևս ՀԱԿ-ում հարկ եղավ վերլուծել և վեր հանել պարտադիր կուտակայինի հայկական տարբերակի թերությունները։ Հետագայում ԱԺ-ում քայլառքայլ վեր հանվեցին ստերը. գործի մեջ դրված տարբերակը որևէ լուրջ աղերս չունի ռուսական, էստոնական ու չիլիական տարբերակների հետ (սա էլ վերջերս պարզ դարձավ)։ Ուրախ եմ, որ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ հասարակությունը հասկացել է, թե ինչ այլանդակ բան է իր վզին փաթաթել կառավարությունը։ Սահմանադրական դատարանը, կարծում եմ, չեղյալ է հայտարարելու այս «ռեֆորմը»։ Այնքան ճչացող է հիմարությունը։ Բայց ափսոս է այս հիմարությունը։ Բանն այն է, որ շանս կա Գինեսի ռեկորդի։ Այսպես, այս օրենքով 18-ամյա քաղաքացին 45 տարով դեպոզիտ է դնում։ Սա ռեկորդ է։ Երեկ քրքրել եմ ինտերնետը՝ 30 տարվանից ավել դեպոզիտ չկա։ Իսկ գուցե կա՞։ Խնդրում եմ մի հատ էլ դուք նայեք։ Գինեսի ռեկորդը ձեռքներիցս բաց չթողնենք։